close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանության թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել

Քաղաքական

20 Հունիսի 2021, 17:33
 Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանության թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 08.00-16.00-ի դրությամբ, ոստիկանության Թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգերը վերաբերել են՝ 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

Հինգ դեպքերը հաղորդվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ տեխնիկական բնույթի՝ 32, և տեղեկատվական բնույթի՝ 23 հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica