close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք այնքան են ատում մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով, ու արժանապատիվ մաքրուհիները այն պետք է հեռացնեին

Քաղաքական

20 Հունիսի 2021, 15:50
 Նրանք այնքան են ատում  մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով, ու արժանապատիվ  մաքրուհիները այն պետք է հեռացնեին

ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Երեկվանից լուռ եմ եղել սոցցանցերում։ Բայց չեմ կարող չգրել այս տիկնոջ ու նրա պես հարյուրավոր տիկնանց մասին։ Արդեն մի քանի տարի շարունակ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անամները, այդ թվում՝ որդիս այդ օրերին գիշերները փողոցում են անցկացնում։ Ու մեր քաղաքի մաքրությունն ապահովող տատիկներին, կանանց, աղջիկներին ծաղիկ են բաժանում ու ասում՝ շնորհակալություն, իրենց արժանապատիվ աշխատանքի համար։ Այս գիշեր թաքնված թուրքերը՝ այս իշխանության մի քանի կատարածուներ մայրաքաղաքում իրենց թշնամությունն արեցին, տասնյակ հազարավոր զրպարտիչ թռուցիկներ բաժանելով Հայաստան դաշինքի ու նախագահ Քոչարյանի մասին։ Դրա էական չէ, շունը հաչում է, քարավանը գնում։

Նրանք այնքան են ատում մեր երկիրը, Երեւանը, մեր մայրաքաղաքի մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով, ու լուսաբացին արժանապատիվ իրենց գործն անող մաքրուհիները այն պետք է հեռացնեին։

Սա է այս իշխանության ու նիկոլիզմի ողջ բովանդակությունը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica