close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպագրական թերությունների պատճառով քվեաթերթիկը չի կարելի ճանաչել անվավեր. ԿԸՀ քարտուղար

Քաղաքական

20 Հունիսի 2021, 14:53
 Տպագրական թերությունների պատճառով քվեաթերթիկը չի կարելի ճանաչել անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ցանկացած գրառում, ավելորդ նշում, որ կլինի քվեաթերթիկի վրա, քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Սակայն դա չի վերաբերում տպագրությանը վերաբերող խնդիրներին. տպագրական թերությունների պատճառով չի կարելի քվեաթերթիկը անվավեր ճանաչել: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Պետք է հաշվի առնել, որ մենք սեղմ ժամկետներում տպել ենք մոտ 70 մլն քվեաթերթիկ, և, իհարկե, կլինեն թվեաթերթիկներ, որոնց վրա կլինեն տպագրական թերություններ: Դրա պատճառով քվեաթերթիկը անվավեր չի կարելի ճանաչել»,- ասել է Սմբատյանը:

Նա հավելել է, որ եթե ծրարում լինի մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն այն քվեաթերթիկը, որի վրա կլինի դրոշմանիշ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica