close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները տելեգրամում տեղադրում են հայերի նկարները, ովքեր 6 կամ 24 համարներին են ընտրելու, և ծաղրական գրառումներ անում. Էդգար Էլբակյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 14:22
 Ադրբեջանցիները տելեգրամում տեղադրում են հայերի նկարները, ովքեր 6 կամ 24 համարներին են ընտրելու, և ծաղրական գրառումներ անում. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 «Կապիտուլյանտի դաշնակից ադրբեջանցիները Տելեգրամում գործարկել են ալիք (https://t.me/armeniarsiv), որտեղ տեղադրում են հայաստանյան մարդկանց նկարները, որոնք ընտրելու են 6 կամ 24, և ծաղրական գրառումներ անում։ Ցանկում կարող եք նաև ձեզ գտնել՝ որպես իմ ընկերներ։ Մենք կապիտուլյանտի և Ադրբեջանի բնական թշնամիներն ենք, իսկ իրենք իրար հետ բարեկամ են։ Իզուր չէ, որ մենք սրանց անվանում ենք կոլաբորացիոնիստական վարչակարգ»։

Հետաքրքրվեցին, թե, ըստ նրա, ինչպե՞ս են նկարները հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, և ո՞րն է նպատակը, ու այդ ինչպե՞ս են իմանալու, թե ով ում է ընտրելու, Էդգար Էլբակյանը պատասխանեց. «Մեծ մասը իմ ու ընկերների, նրանց ընկերների նկարներն են: Դա շատ հեշտ է, իրենք ուղղակի կարդում են, մոնիտորինգ են անում: Այդ ամենը Հայաստանն էլ էր կարողանում անել մինչև 2018 թվականը: Իսկ նպատակը ահաբեկելն է: Մարդը շատ հեշտ կառավարելի է դառնում, եթե կարողանում ես վախեցնել իրեն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica