close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը հոգեվարքի մեջ է՝ դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը․ Վահե Հակոբյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 13:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը հոգեվարքի մեջ է՝ դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը․ Վահե Հակոբյան

Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Դուք գիտեք, որ Սիսիանում շատ ճանաչված դատավորի որոշմամբ՝ անհիմն խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան՝ բացատրություն տալու: Խուզարկությունները ոչ մի արդյունք, բնականաբար, չեն տվել: Սրա նպատակն է գլխատել կազմակերպչական աշխատանքը: Ինձ հետաքրքիր է, թե մի քանի ժամ հետո իրավապահներն ինչ պատասխան են տալու»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թռուցիկների մասին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք առնվազն իրավունք ունեն մտածելու, որ դա իշխանության ձեռքի գործն է:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են Երևանում, 1 529–ը` մարզերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ 833 միջազգային դիտորդներ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica