close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան․ Վանեցյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 13:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան․ Վանեցյան

Այս ընտրություններում մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի լինել-չլինելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, որը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի համար 78 հիմնական դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։

Նա նշեց, որ քվեարկում է հանուն ապագայի։

Հետընտրական հնարավոր բացասական զարգացումների՝ տարբեր քաղաքական գործիչների կանխատեսած քաղաքացիական բախումների, մասին Վանեցյանը ասաց, որ դրա պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը։

Նա խոսեց նաև առավոտից հնչող ընտրախախտումների ահազանգերի մասին․ ասաց՝  իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի վերջին ճիգերն է գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար։

«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կան նշումներ, ընտրատեղամասերում չեն տալիս քաղաքացիներին մեր քվեաթերթիկները, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են դեպի ընտրությունների»,- ասաց Վանեցյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Նշեց, որ նպատակն իրենց թիմակիցներին 72 ժամով հեռու պահելն է ընտրական գործընթացներից։

Նշենք, որ առավոտյան ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են Երևանում, 1 529–ը` մարզերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ 833 միջազգային դիտորդներ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica