close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը ՔՊ-ին չընտրողների ցուցակ է հավաքում. «Դեժավյու»

Հասարակություն

19 Հունիսի 2021, 23:54
 Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը ՔՊ-ին չընտրողների ցուցակ է հավաքում. «Դեժավյու»

Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը ՔՊ-ին չընտրողների ցուցակ է հավաքում՝ նրանց ընտրության գնալը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է թելեգրամյան «Դեժավյու» ալիքը:

«Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Հակոբյանը, ով հայտնի է «Դխկ» մականունով, հանդիսանում է Վահե Ղազարյանի նախկին ղեկավարը և վերջինիս մտերիմը: Մարզային վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում ակտիվ քարոզում է ներկա իշխանության համար և պահանջել է իր ենթակա ոստիկանապետերից այսօր ցուցակ տալ «Քաղաքացիական պայմանագրին» և նույն դաշտում խաղացող ուժերին չընտրողների, որպեսզի ինչ-որ ճանապարհով փորձեն նշված մարդկանց թույլ չտալ գնալ ընտրատեղամաս։ Այժմ փորձում են տվյալ մարդկանց անձնագրերը հավաքել:

Ի դեպ, Կարեն Հակոբյանն ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ կինը բացահայտել է վերջինիս՝ Իջևանի բաժնի մի տեղամասային տեսուչի հետ սիրային ինտիմ կապի մասին լուսանկարները։ Ընդ որում, այդ տեսուչն էլ իր հերթին եղել է նաև Վահե Ղազարյանի սիրուհին։

Տարիներ առաջ Կարեն Հակոբյանը աշխատել է Մալաթիայի քննչականում և մի աշխատասենյակում է նստել ներկայիս Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանի հետ, որոնց միջև եղել է մեծ վիճաբանություն՝ Կարեն Հակոբյանի ոչ տրադիցիոն սեռական հարաբերությունների պատճառով։ Դրանից հետո նա մեծ գումար ծախսելով տեղափոխվել է Կոտայքի քննչական»։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica