close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի կառոյցն իր անվերապահ զօրակցութիւնն է յայտնում «Հայաստան» դաշինքին

Քաղաքական

17 Հունիսի 2021, 20:56
 ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի կառոյցն իր անվերապահ զօրակցութիւնն է յայտնում «Հայաստան» դաշինքին

Արդէն երեք տարի է, ինչ Հայաստանն ու Հայոց պետականութիւնը ենթարկւում են տարատեսակ եւ տարաբնոյթ մարտահրաւէրների փորձութեանը:

ՀՀ գործող իշխանութիւնների վարած ձախաւեր քաղաքականութեան հետեւանքով ողջ հայ ժողովուրդը բարոյահոգեբանական, արժէքային, քաղաքական եւ անվտանգային խոր ճգնաժամում է յայտնւել.

-տանուլ ենք տւել պատերազմը,
-կորցրել ենք Արցախի աւելի քան 75 տոկոսը,
-ունենք 5000 զոհ եւ մի քանի հազարի հասնող հաշմանդամ եւ անհետ կորածներ,
-կածմաքանդւած է Հարաւային Կովկասի երբեմնի ամենահզօր բանակը,
-վտանգւած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը,
-Անորոշ է Արցախի ապագայ ճակատագիրն ու կարգավիճակը,
-Հայաստանը կորցրել է միջազգային իր հեղինակութիւնը եւ որպէս տարածաշրջանային ազդեցիկ գործօն հանդէս գալու հնարաւորութիւնը՝ քաղաքական սուբիեկտից վերածւելով օբիեկտի, որին վերաբերող հարցերը լուծւում են այլ մայրաքաղաքներում, յաճախ առանց հաշւի առնելու ՀՀ անմիջական շահերը,
-վտանգւած ու խեղւած է մեր հոգեմտաւոր եւ ազգային արժեհամակարգը:
-երկրի տնտեսութիւնը յայտնւել է կաթւածահար վիճակում: Չկայ տնտեսական աճի եւ զարգացման, արտասահմանեան ներդրումներ ապահովելու որեւէ ծրագիր եւ հեռանկար:
-հայ մարդը կորցրել է իր հայրենիքում ապահով ապրելու նկատմամբ վստահութիւնը: Հասարակութեան ստւար մի հատւածն առաջին իսկ առիթի դէպքում, պատրաստւում է արտագաղթել:

Հայաստանի եւ Հայոց պետականութեան ի սպառ վերացմանն ուղղւած այս մարտահրաւէրների, ինչպէս նաեւ պանթուրքիստական հրեշաւոր ծրագրերի չէզոքացման համար, մեզ անհրաժեշտ է ճիշտ ընտրութեան շնորհիւ ազատւել այս դաւաճանական իշխանութիւններից, որոնք համառօրէն եւ նպատակային շարունակում են առաջ տանել դրսից թելադրւած հակահայկական օրակարգը:

Յունիսի 20-ին կանգնած ենք ճակատագրական ընտրութեան առջեւ: Յունիսի 20-ի ընտրուրութեան արդիւնքներով է պարզ դառնալու, որ մենք որոշե՞լ ենք արդեօք կասեցնել Հայաստանի եւ մեր պետականութեան կազմաքանդումը, շտկել մեր մէջքը, թօթափել պարտութեան ընկճախտը, վերականգնել մեր արժանապտւութիւնն ու շարժւել առաջ՝ յանուն հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի, թէ՞ ոչ:
Վճռական այս պահին մենք սխալւելու եւ կրկին խաբւելու իրաւունք չունենք: Ապագայի պատասխանատւութիւնը մեզ կանգնեցրել է ճիշտ ընտրութեան հրամայականի առժեւ:

Առ այդ, ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական Կոմիտէն իր ողջ կառոյցի անունից անվերապահ աջակցութիւն ու զօրակցութիւն է յայտնում «Հայաստան» դաշինքին: Վստահ ենք, որ «Հայաստան» դաշինքում համախմբւած ուժերն ու գործիչները ունակ են կասեցնելու Հայաստանի գահավիժ ընթացքն ու երկիրը վերադարձնել զարգացման եւ բարգաւաճման ուղի:

Կոչ ենք անում Հայաստանի մեր հայրենակիցներին յունիսի 20-ին իրենց քւէն վստահել «Հայաստան» դաշինքին՝ յանուն մեր վերքերի ամոքմանը, յանուն մեր ոտնատակ տրւած ազգային արժանապատւութեան վերականգնմանը, յանուն Հայոց պետականութեան ամրացմանը եւ յանուն մեր սերունդների, որոնք արժանի են նոր յաղթանակների եւ յաջողութիւնների ականատեսը եւ կրողը դառնալու:

ՀՅԴ ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
Թեհրան, 17 յունիսի 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica