close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ պետք է տղամարդ, պրոֆեսիոնալ, խոսքի տեր, երբեք չկեղծող, ճշմարտությունը ասող գործիչ․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 19:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ պետք է տղամարդ, պրոֆեսիոնալ, խոսքի տեր, երբեք չկեղծող, ճշմարտությունը ասող գործիչ․ Ռուբեն Հակոբյան

Ասում են ինչ է լինելու գերիների հարցը, Արցախի եւ Հայաստանի հարցը, ո՞ր սահմաններում է ապրելու հայ ժողովուրդը։ Պատասխանս մեկն է՝ նախ դրա համար պետք է ունենանք բանակցող, որը տիրապետում է դրա արվեստին եւ ցույց է տվել, որ ինքը կարող է պաշտպանել Հայաստանի շահը, ունի փորձառություն եւ սիրում է հայրենիքը։ Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը կարող է ընկալել, որ եթե որեւէ մեկին ոտքի տակ են գցել, շան ծեծ են տվել, եւ էդ ծեծ տվողի հետ գնա բանակցելու, որովհետեւ արհամարհված կլինի այնպես, ինչպես հունվարի 10-ին,-Սեւանում, ըսը Yerkir.am-ի, հայտարարեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ դաշինքն այն թիմն է, որն ունի հայրենասիրություն, փորձ, տղամարդկություն եւ պրոֆեսիոնալիզմ, որոնք զուգորդվել են երիտասարդության հետ։

«Մեզ պետք է տղամարդ, պրոֆեսիոնալ, խոսքի տեր, երբեք չկեղծող, ճշմարտությունը ասող գործիչ։ Պետք է մարդ, որ չխաբի, մարդ, որ մարդկանց ուսապարկ չդարձնի։ Խոնարհվելը Նիկոլ Փաշինյանի սովորությունն է, նա խոնարհվում է նաեւ ադրբեջանցիների առաջ։ Թույլ չենք տա, որ հայաստանը կործանի։ Պետք է կասեցնենք դեպի անդունդ ընթացքը»,-Սեւանում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica