close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չագուչն առել է, ընկել քուչեքը և ընտրապայքարը վերածել խուժան կռվի․ Արմեն Ռուստամյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 19:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չագուչն առել է, ընկել քուչեքը և ընտրապայքարը վերածել խուժան կռվի․ Արմեն Ռուստամյան

Ես վստահ եմ, որ մենք այս ամենը անցնելուց հետո կհասկանանք, թե ինչ կարևոր, օրհասական վճիռ կայացնելու առջև ենք եղել հունիսի 20-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Սևանում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։

Նա նկատեց, որ անցած ամիսներին իրենք դուրս էին եկել ընտրապայքարի՝ ներկայացնելով իրենց օբյեկտիվ գնահատականը՝ հիմնված մասնագիտական վերլուծությունների վրա, թե ինչպիսի աղետալի վիճակում է գտնվում մեր երկիրը, ինչ խորը փոսի մեջ է հայտնվել մեր երկիրը, ներկայացրել են իրենց ծրագրերը, գաղափարները՝ թե ինչպես կարելի է այդ փոսից հանել Հայաստանը և դնել զարգացման կայուն հունի մեջ։

«Մյուս կողմը չագուչն առել է, ընկել քուչեքը և ընտրապայքարը վերածել խուժան կռվի։ Այսինքն, մարդն իրեն բացահայտում է․ եթե մինչև հիմա կան մարդիկ, որ մտածում են, թե ինչու պետք է Նիկոլին մերժել, բավական է այդ մարդուն նայել, լսել, խորամուխ լինել, հասկանալ՝ լա՛վ, ես այս մարդու հետ ճանապարհ ունե՞մ անցնելու։ Մարդ, որը հայտարարում է, որ գժականով է առաջնորդվում, եթե դուրսը՝ մեր ազգային խնդիրները լուծելու ասպարեզում, մարդը գժականը խոդ տված՝ գնում է, նաև գժական է խոդ տվել մեր երկրի ներսում»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա համար անահասկանալի է՝ ինչո՞ւ են լուռ միջազգային կառույցները, ո՞ր քաղաքակիրթ երկրում է ընդունված, որ որևէ թեկնածու, վարչապետի պաշտոնակատար «չագուչն առնի, ընկնի՝ քուչեքով ման գա»։

Նա համոզված է, որ մուրճով Փաշինյանը իր ինքնապաշտպանական բնազդն է արտահայտում, քանի որ կանգնելու է ժողովրդի դատաստանի առջև։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica