close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի ՊՈԱԿ-ից հեռացել են մոտ 100 լավագույն փորձագետներ

Խմբագրի անկյուն

17 Հունիսի 2021, 12:55
 Հայտնի ՊՈԱԿ-ից հեռացել են մոտ 100 լավագույն փորձագետներ

2018 թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչախումբը, մինչ այդ ստեղծված ամեն ինչը ոչնչացնելու մոլուցքի թելադրմամբ, շտապեց կազմաքանդել ու վերացնել նաև  ՀՀ-ում իր գործառույթներով ու տված արտադրանքով եզակի մի կառույց՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը. 2018 թ. ավարտին գիտավերլուծական կարևորագույն հաստատությունն այլևս գոյություն չուներ:  

Հիշեցնենք, որ անցած մեկուկես տասնյակից ավելի տարիների ընթացքում «Նորավանքում» աշխատել են ՀՀ առաջատար վերլուծաբաններ, հայագիտության և տասնյակ այլ կարևորագույն ոլորտների ներկայացուցիչներ: Հաստատությունը ստեղծել և խորացրել էր կապեր աշխարհի առաջատար գիտական և ուղեղային կենտրոնների հետ, որոնցից շատերի ներկայացուցիչները ՀՀ-ին, Արցախին, համահայկական խնդիրներին ծանոթացել են հենց «Նորավանքի» շնորհիվ: 2003 թ. ի վեր անընդմեջ երեք լեզուներով հրատարակվող «21-րդ դար» գիտական հանդեսը, «Գլոբուս» գիտավերլուծական տեղեկատուն և հարյուրավոր այլ հետազոտություններ, մենագրություններ, կոլեկտիվ աշխատանքներ վերաբերել են տեղեկատվական անվտանգության հարցերին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան երկրների ներքին զարգացումներին և այլն, և այլն:

Բառիս վատագույն իմաստով՝ փողոցային կյանքից պատահաբար «խալիչայի» վրա հայտնված գավառական ապազգայինների, պետականության և պետության հետ տոտալ հակադրության մեջ գտնվող խունտային, բնականաբար, չէր կարող բավարարել այսքանը. նրանք անգամ քննարկում չկազմակերպեցին «Նորավանքի» հետ, որևէ բարեփոխման պահանջներ չդրվեցին: Արդյունքում՝ առանց հոդաբաշխ հիմնավորման փակվեց ևս մի հաստատություն:

Ի դեպ, Փաշինյանի օրոք փակվեց ոչ միայն «Նորավանքը», այլև մի շարք այլ պետական հետազոտական կենտրոններ, օրինակ՝ Կարեն Կարապետյանի ստեղծած «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը (լուծարվել է 2018 թ. սեպտեմբերին՝ Կառավարության որոշմամբ), «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն (լուծարվել է 2019 թ. հունվարին՝ Կառավարության որոշմամբ) և այլն:

Հիշյալ հաստատությունների ոչնչացմանը զուգահեռ, փաշինյանական խունտան ձեռնամուխ եղավ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանակներում ստեղծել մի նախագիծ՝ «Օրբելի» վերլուծական կենտրոն անունով, որտեղ, ինչպես նշված է նախագծի ստեղծման հիմնավորման մեջ, կատարվելու էին հետազոտություններ և վերլուծություններ տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգային ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Նորաստեղծ «Օրբելի» հրավիրվեցին նաև նախկին «Նորավանքի» մի քանի աշխատակիցներ, որոնք, հիրավի, փորձագիտական ոլորտում ճանապարհ անցած մասնագետներից էին և են:

Թե ինչո՞ւ կործանվեց «Նորավանքը» և ինչո՞ւ ստեղծվեց «Օրբելին»՝ որևէ հոդաբաշխ հիմնավորում չկա: Այդուհանդերձ, սորոսաթուրքական շրջանակների հետ հաշտ կամ հենց այդ ուժերից կազմված փաշինյանական իշխանության մոտ տպավորություն էր, թե «Նորավանքում» կարող է հանկարծ առկա լինի ռուսական օրիենտացիա: Բնականաբար, արևմուտքից ներխուժած կազմաքանդիչ գործակալական ցանցի համար դա կարող էր մահու չափ սարսափելի թվալ, և առանց աչք թարթելու՝ ավերեցին «Նորավանքը», հաստատություն, որն ուղնուծուծով հայկական էր, գիտավերլուծական կենտրոն, որտեղ Հայաստանի քաղաքակրթական ու ռազմավարական շահերից ելնելով՝ խորը հարգանք կար ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան հեղինակավոր կառույցների նկատմամբ:

Հայտարարվում էր, թե «Օրբելին» վերածելու են արևմտյան չափորոշիչներին համապատասխան հեղինակավոր կենտրոնի: Եվ ի՞նչ: Ի՞նչ ունենք այսօր:

Օրերս հայտնի դարձավ, որ Փաշինյանի աշխատակազմի նորանշանակ ղեկավար,  ինքնահավան ձախողակ ոմն Արսեն Թորոսյան որոշել է լայնածավալ կրճատումներ իրականացնել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչի արդյունքում կրճատման տակ են ընկել տարբեր մասնագիտության տեր մոտ հարյուր աշխատակիցներ, այդ թվում՝ իրենց մասնագիտություններում կայացած մի շարք լավագույն փորձագետներ: ՊՈԱԿ-ում լուծարվել են նաև մի շարք բաժիններ, այդ թվում՝ կարևորագույն նշանակության: Պատճառը՝ փող չկա: Փաշինյանի տեղաշարժման համար հազարավոր ոստիկանների ու շարասյան հարյուրավոր «արկղ» մեքենաների, Աննա Հակոբյանի քմահաճույքների ու ճամփորդությունների, այլասերում տարածող «Մել» ֆիլմի ու հարյուրավոր այլ կազմաքադիչ ծրագրերի, միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների համար փող կա, իսկ վերլուծական կենտրոնի զարգացման համար՝ ոչ:

Բնականաբար, այս գործընթացներում անհայտ է մնում «Օրբելու» հետագա ճակատագիրը: Ինչևէ: Տեղեկացանք նաև, որ այս օրերին դիմում գրել և ՊՈԱԿ-ից հեռացել են վերոնշյալ փորձագետները, որոնց դեռևս ապրիլին նախազգուշացրել էին կենտրոնի բաժինների կրճատման մասին՝ հորդորելով նրանց՝ աշխատանք փնտրել:  

Աշխարհի բոլոր զարգացող և զարգացած երկրների վերնախավն իր քաղաքական ուղեգիծը մշակելիս առաջնորդվում է սեփական վերլուծական կենտրոնների տված արտադրանքի վրա: Եթե ՀՀ նախկին իշխանությունները նորերի կողմից մեղադրվում են միաձնյա կառավարման կամ ոչ ժողովրդավարական լինելու մեջ, ապա նոր պայմաններում, երբ իբր այլևս ոչ թե անձերը, այլ համակարգերն էին կառավարելու երկիրը, պետք է ոչ թե փակվեին վերլուծական կենտրոնները, այլ հիմնադրվեին նորերը:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների լայնածավալ կրճատումը «օրինաչափ է», և պատճառը ոչ այնքան որևէ բան ստեղծելու անընդունակ, փոխարենն ամեն ինչ խժռող ու ավերող փաշինյանական խունտայի գոյությունն է, այլև կա մեկ այլ, ավելի խորքային պատճառ. 2018 թ. փողոցից պատահաբար ՀՀ իշխանական աթոռներին հայտնված հայրենավաճառների խնդիրը ոչ թե երկրի հզորացումն է, այդ թվում՝ գիտավերլուծական մտքի զարգացումն ու խնդիրների նկատմամբ հայեցակարգային մոտեցումները, այլ ոմն Գռզոյի միջոցով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն գնով (այդ թվում՝ Արցախի հանձնման, տնտեսության ոչնչացման ու ՀՀ ապագայի խորտակման) քիրվայությունը, էժան ապրանքների ներմուծումն ու հայ ժողովրդին կուշտ ստամոքսով թուրքի կոշիկ մաքրող ցեղախմբի վերածելը:

Եվ այս կործանարար ընթացքն է, որ պիտի կանխել:

 

Վահե Սարգսյան

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica