close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը

Հասարակություն

17 Հունիսի 2021, 08:24
 Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը

Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։ Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ Սուրեն Պապիկյանը եղել է մեքենայի մեջ։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը  ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica