close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունենք դեռ մոլորված, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող մարդիկ․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 00:00
 Ունենք դեռ մոլորված, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող մարդիկ․ Ռոբերտ Քոչարյան

«2018 թվականին ինձ թվացել է, թե վիճակն անհույս է։ Երբեք չէի սպասում, որ մեր խելոք և երկարամյա պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես մոլորվել, հավատալ կարգախոսներին»,- Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Հատկապես նման տպավորություն էր, երբ ինձ կալանավորեցին։ Բայց հետագայում ամեն ինչ սկսեց փոխվել։ Ամեն հանդիպումից հետո ինձ մոտ շատ ավելի մեծ հույսեր են առաջանում, որ մենք ունենք առողջ ժողովուրդ՝ առողջ դատողությամբ, աշխատասեր, երկրի ճակատագրով մտահոգված, հայրենասեր։ Համոզված եմ, որ այդ մարդիկ լինելու են ճնշող մեծամասնություն։ Ունենք նաև դեռ մոլորված, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող մարդիկ, բայց նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, պետք է փորձենք նրանց ևս համոզել, որ երկրի ճակատագիրը որոշվում է հունիսի 20-ին»,- ասաց նախագահ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica