close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արձակուրդում գտնվող Արմավիրի մարզպետը մարզային դպրոցների տնօրենների հրատապ հավաք է կազմակերպել. 168.am

Քաղաքական

16 Հունիսի 2021, 20:35
 Արձակուրդում գտնվող Արմավիրի մարզպետը մարզային դպրոցների տնօրենների հրատապ հավաք է կազմակերպել. 168.am

168.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:

Կայքի խմբագրություն ահազանգած աշխատակիցների խոսքով՝ ուղիղ հրահանգը դպրոցի տնօրեններին եղել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի կողմից, ով նույնպես այդ ժամին աշխատանքի էր ու հենց դրա համար է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար:

Վերջինս շրջել է գյուղերով, մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարել՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար:

Կայքը նաեւ լուսանկար էր հրապարակել, որն արված էր հենց Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնելու օրը: Դրանում ձախից աջ պատկերված են Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կողքին՝ մարզի Դաշտ գյուղի տնօրեն, ԲՀԿ-ական Սիրանուշ Սահակյանն է, իսկ երրորդը Սոնյա Բուդաղյանի ընկերուհին է՝ 2019թ. սկանդալով Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն դարձած Գրետա Անդրեասյանը:

Եվ անգամ այն պարագայում, երբ խստագույն հրահանգով մարզային ենթակայության բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է մասնակցեին Նիկոլ Փաշինյանի հետ «հանդիպումներին», պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէր:

Հավանաբար հենց դա տեսնելով ու կանխազգալով, որ մարզում քվեարկության արդյունքներով՝ հունիսի 21-ին տխուր պատկեր է արձանագրվելու, Արմավիրի մարզպետարանում, մարզպետի գլխավորությամբ, լծվել են իրավիճակը փրկելու գործին:

168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 15-ին, օրվա երկրորդ կեսին, Արմավիրի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին շտապ կանչել են մարզպետի մոտ։

Գործող մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 35-րդ համարն է, պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս պաշտոնապես գտնվում է արձակուրդում։

Տնօրենները, տեղյակ լինելով նաեւ այս իրողությունից, այնուամենայնիվ շտապել են մարզպետարան՝ հասկանալու, թե այս հրատապությունը կամ լարվածությունը ինչով է պայմանավորված։

168.am-ին փոխանցել են, որ ուշագրավ տեսարան է եղել մարզպետի ընդունարանում, որտեղ ընդունելության համար հերթագրվելուց հետո տնօրենները ժամեր շարունակ դեգերել են մարզպետարանի միջանցքներում եւ դահլիճներում, մինչեւ կհասնի իրենց հերթը, եւ կրթության վարչության պետը մեկ առ մեկ իրենցից յուրաքանչյուրին կուղեկցի մարզպետի աշխատասենյակ։

Նշենք, որ մարզային ենթակայության 111 դպրոց կա, եւ բոլոր տնօրենները կանչվել են մարզպետարան:

Հատկանշական է, որ, ինչպես պնդում են մարզի կրթական հաստատությունների աշխատակիցները, մինչեւ ընտրությունների մասին որոշման կայացումը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն արդեն սկսել էր իր կողմից վստահելի համարվող փոքրաթիվ տնօրեններից, իսկ հետո արդեն տնօրենների մի այլ խմբից եւս պահանջել եւ հավաքել «ՔՊ»-ին ընտրող անձանց ցուցակներ։

Մարզային կրթական հաստատությունների աշխատակիցները նշում են՝ իհարկե, այդ տիկնոջ հեղինակության եւ ղեկավարման «հմտությունների» ու մեթոդների պարագայում նշված ցուցակների եւ այդտեղ նշված անձանց թիվը մեծ կամ առնվազն հույսեր ներշնչող չէր կարող լինել, ինչն առավել ակնհայտ դարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիր քաղաքում ունեցած հավաքի ժամանակ մարզկենտրոնի կիսադատարկ հրապարակում մանկավարժական հանրույթի փոքր թվից (իսկ, ինչպես արդեն գրել ենք, տիկինն անձամբ էր ջանացել՝ զանգեր տնօրեններին, պարտադրել կոնկրետ վայր հասնելիս մոտենալ իրեն եւ ներկա ստանալ)։

Արմավիրում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի ու նվազող շանսերի պարագայում մարզպետն ինքն է որոշել խոսել տնօրենների հետ՝ հավանաբար արդեն վստահ լինելով, որ առնվազն իր խոսքը կարող է ինչ-որ բան փոխել կամ հետագա ազդեցություն ունենալ։ Մարզպետի հետ առանձնազրույցներից հետո տնօրենները մեկնել են մարզպետարանից։

Թե ինչ ազդեցություն կունենա մարզպետի խոսքը տնօրենների մոտ, կհասկանանք քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, իսկ մինչ այդ նշված փաստի վրա է 168.am-ը  հրավիրում տարատեսակ դիտորդական կազմակերպությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կառույցների ուշադրությունը:

Կայքը գրում է, որ վստահաբար այս պահին դեռ մարզպետարանի տեսախցիկների ձայնագրությունները պահպանված կլինեն:

 

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica