close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը. ԿԳՄՍՆ

Հասարակություն

16 Հունիսի 2021, 18:10
 Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում.

 

1. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

 
 

2. Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:

3. Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:

4. Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

 

5. Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

6. Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

7. Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

8. Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2021 թ. հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:

Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica