close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վերջին պատերազմներում Դաշնակցությունն ամենաշատ մարտիկն է տվել, և, հետևաբար, ամենաշատ զոհը»․ Հովհաննես Իշխանյան

Քաղաքական

16 Հունիսի 2021, 17:09
 «Վերջին պատերազմներում Դաշնակցությունն ամենաշատ մարտիկն է տվել, և, հետևաբար, ամենաշատ զոհը»․ Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բոլոր կուսակցություններից Հայաստանի վերջին պատերազմներում Դաշնակցությունն ամենաշատ մարտիկն է տվել, և, հետևաբար, ամենաշատ զոհը։ Ու հաջորդ պատերազմներում նույնն է լինելու, քանի որ կուսակցական գաղափարական մասն է դա։

Վերջին սարքած պատերազմում Հայաստանում Թուրքիան ներկայացնող իշխանությունը լավագույններին ուղարկում էր մարտի, որ զոհվեն ու պակասեն սրանց հախից էկողների թիվը։ Ի դժբախտություն հայախոս թուրքերի, բոլորը չզոհվեցին։

 
 

Իսկ եթե դեռ կան սրանց հախից էկողներ, ապա պետք է նրանց դրոշը վառելով պայքարել նրանց դեմ, իրենց իսկ հայրենիքում, որ Թուրքիայի դեմ պայքարողները պակասեն։

Հայաստանի յուրաքանչյուր կուսակցություն, որը կապ ունի Հայաստանի հետ բնականաբար պիտի դատապարտի ստահակի բխկոցները, թե Դաշնակցության դրոշն են վառելու։ Բայց, իհարկե, շատերը չեն դատապարտի, որովհետև և՛ հոգու խորքում երազում են Դաշնակցությունը չլինի, քանի որ նույնպես Թուրքիայի ածանցյալ են, և՛ հայրենիքի համար մարտիկներ երբեք չեն տա, քանի որ Թուրքիայի ածանցյալ են։ Օֆիսն է նրանց հայրենիքը։

 

Ու այս առիթով լսենք ինչ-որ խզմալյանական լղլիկ կուսակցությունով ընտրություններին մասնակցող Ռուբեն Հախվերդյանի կեցցեն Հայ Դաշնակցությանը, հայ Դաշնակցությանը իսկական»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica