close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ինչ պետք է անել ռազմական շքերթի օրը հնարավորինս մոտեցնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

16 Հունիսի 2021, 15:45
 Ամեն ինչ պետք է անել ռազմական շքերթի օրը հնարավորինս մոտեցնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Մեզ բավական երկար ու դժվար ճանապարհ է սպասվում պարտության սինդրոմ կոչեցյալը մարսելու համար․ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր երկրում, բոլոր թերություններով հանդերձ, մենք 30 տարի ապրել ենք հաղթած ժողովրդի կարգավիճակով։ Հիմա այդ ամենը փոխվեց։ Հաղթողի զգացումը վերադարձնելու համար մենք առաջին հերթին պետք է վերականգնենք երկրի պաշտպանվածությունը, բանակի մարտունակությունը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից։ Սա է լինելու այն գրավականը, որը հնարավորություն է տալու այդ զգացողությունն ունենալ։ Այսօր իմ հանդիպումներից մեկի ժամանակ մի հարց առաջացավ՝ ե՞րբ ենք ի վիճակի լինելու անցկացնել ռազմական շքերթ։ Դժվար հարց է։ Մի բան է շքերթ անցկացնել հաղթանակներից հետո, և մեկ այլ հարց է․․․․ Ամեն ինչ պետք է անել, որ այդ օրը հնարավորինս մոտեցնենք»,- ընդգծեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica