close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե կողմ ես Էրդողանին նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Քաղաքական

16 Հունիսի 2021, 15:24
 Եթե կողմ ես Էրդողանին նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

«Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։ 

Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։ 

Երկու դեպքում էլ պահպանվել է աղուհացով դիմավորման արարողակարգը, սակայն ուշադիր աչքից այնուամենայնիվ չի վրիպել՝ թվիքսյան Էրդողան-Ալիև զույգին դիմավորել են սրտաբաց ու խնդուն, մինչդեռ երկրորդինը հիշեցրել է կրկեսային անհաջող բեմականացում։

Երկու կողմն էլ առատորեն հյուրասիրվել է՝ քամելով բաժակներ, սակայն Նիկոլ Փաշինյանն իր բաժին սեղանից այնուամենայնիվ հեռացել է աչք չկտրելով։ Հյուրասիրությունն արձանագրել է ևս մեկ տարբերություն՝ խմած կենացները եղել են տարբեր տոնայնության․ թուրքադրբեջանական զույգը գավաթները քամել է հանուն տոնած հաղթանակի, երկրորդը պարզապես էքստազի մեջ է ընկել խմիչքի առատությունից՝ աջ ու ահյակ գլխավերևում թափահարելով իր վերջին օրերի «քաղաքագիտական» մեծագույն հայտնությունը՝ չաքուջը։

Երկու կողմն էլ եղել է կողակիցների ուղեկցությամբ։ Էրդողանի կինն իր հանդերձի մեջ եղել է նվիրյալ հետևորդը մուսուլմանական գործող օրենքների, Մեհրիբանը ներկայացել է Արևելքի հարստությունն ու Արևմուտքի նրբաճաշակությունը մեկտեղած զգեստով, իսկ Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է աշխատանքային տաբատ-վերնաշապիկ համադրմանը։ 

Երկու կողմն էլ ժամանման վայր է ներկայացել նվերներով։ Թուրքական միասնության ավագ եղբայրը կրտսեր եղբորը բերել է «բայրաքթարների» նոր խմբաքանակ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացել է հարազատ կուսակցության բյուլետեններով։

Երկու կողմն էլ ժամանման վայրից հեռացել է նվերներով։ Առաջինը կրտսեր եղբորից ստացել է արցախյան զտարյուն նժույգ՝ «Հաղթանակ» խորհրդանշական անունով, երկրորդին սյունիքյան ընտրազանգվածը ընծայաբերել է թափառական շուն՝ նույնքան խորհրդանշական «Գժուկ» անվամբ։

Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընդգծված գործնական կողմ։ Թուրքադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։

Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրքադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։ 

Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո, եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի»,- ասվում է հայտարարությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica