close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դեպի Արցախ․ հայրենիքն է կանչում». ՀՅԴ Երիտասարդականի լայնածավալ ծրագրերը՝ հառնող Արցախում

Հասարակություն

16 Հունիսի 2021, 15:01
 «Դեպի Արցախ․ հայրենիքն է կանչում». ՀՅԴ Երիտասարդականի լայնածավալ ծրագրերը՝ հառնող Արցախում

Տարեսկզբից Արցախում մեկնարկել են ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ծրագրերը։

Հունվար ամսից իրավիճակին ծանոթանալու և Արցախի ու արցախահայ երիտասարդների կարիքներին համապատասխան ծրագեր մշակելու համար Ստեփանակերտ է տեղափոխվել մինչև այդ Երևանում գործող ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը։

Մարտ ամսից Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի երիտասարդության կարողությունների և հմտությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում Արցախի երիտասարդների համար իրականացվում են գյուղատնտեսության, այլընտրանքային զբոսաշրջության և հյուրընկալության, բիզնես և ֆինանսների կառավարման, կանաչ էներգետիկայի ծառայությունների, ինչպես նաև  տեղեկատվական տեխնոլոգիաների, հավելվածների մշակման, հրապարակախոսության, գործարարական լեզվի օգտագործման դասընթացներ։

Արդեն հունիս ամսին Արցախի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հավանական ներդրողներին ներկայացնել իրենց բիզնես գաղափարները և ստանալ ֆինանսավորում։

Սակայն Երիտասարդական գրասենյակի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում։ 

Այս ընթացքում Ստեփանակերտ են գործուղվել տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական միության անդամներ, ովքեր ճամբարներ են նախաձեռնել Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 600 պատանիներ։

Նախաձեռնված ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկների ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամները հնարավորություն են ստացել Արցախում կամավորական աշխատանքի անցնելու պետական և հասարակական ոլորտների կառույցներում և սեփական գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու ի շահ Արցախի և արցախահայությանը։

Ծրագրերի շարքում ընդգրկված են նաև արցախահայությանը օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնություններ, որոնց շրջանակում մինչև այս պահը ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միությունը  With our soldiers ծրագրի շրջանակներում 100 հզ. դոլարի հասնող նյութական եւ բարոյական աջակցություն է տրամադրել պատերազմի ընթացքում  զոհված ու անհայտ կորած զինվորների ընտանիքներին։

2020 թ․ աղետալի պատերազմից հետո Արցախում և Արցախի համար ծրագրերի իրականացումը շարունակում է մնալ Դաշնակցության երիտասարդական միությունների առաջնահերթություններից մեկը։




yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica