close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունն անհնար է առանց Թուրքիայի և թուրքական Կիպրոսի. Թուրքիայի ԱԳՆ

Տարածաշրջան

16 Հունիսի 2021, 16:59
 Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունն անհնար է առանց Թուրքիայի և թուրքական Կիպրոսի. Թուրքիայի ԱԳՆ

Համագործակցությունը Արևելյան Միջերկրականի երկրների միջև հնարավոր չէ ձեռք բերել առանց Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մասնակցության. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն Աթենքում կայացած միջերկրածովյան կոնֆերանսում։

Անկարան, հայտարարություն տարածելով ի պատասխան ԵՄ միջերկրածովյան երկրների համատեղ հայտարարությանը,  նշել է, որ այդ հանդիպման համար ընդունված հայտարարությունն ու որոշումները Թուրքիայի համար արժեք կամ նշանակություն չունեն:

«Այս ձևակերպումը, որով հանդես է գալիս հույն-կիպրական դուետը Կիպրոսի խնդրի և Արևելյան Միջերկրական ծովի շուրջ՝ մաքսիմալիստական պահանջներով, չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և համագործակցության զարգացմանը: Ինչպես արդեն նշել ենք՝ առանց Թուրքիայի և ՀԿԹՀ-ի, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցության իրական միջավայր չի կարող ստեղծվել»,- մեջբերում է Sabah- ը:

Նախարարությունը նաև կարևորել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու առաջարկը:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica