close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերին

Տարածաշրջան

16 Հունիսի 2021, 14:47
 Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերին

Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերի արտահանձնում: Այնուամենայնիվ, Անկարայի և Աբու Դաբիի միջև արտահանձնման պայմանագրի բացակայության պատճառով պաշտոնական խնդրանքին պատասխան չի տրվել:

Իրավիճակին ծանոթ անանուն թուրքական աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ արտահանձնման հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Դուբայում բնակվող Փեքերի ձերբակալման երկու օրդեր է տրել:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ՆԳՆ-ն անցյալ ամիս դիմել էր նաև ԱՄԷ-ի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո`պահանջելով ձերբակալել Փեքերին: Սակայն ԱՄԷ-ի Ինտերպոլը պահանջել է  կալանքի միջազգային որոշում, և ձերբակալում տեղի չի ունեցել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Փեքերը YouTube-ի իր ալիքում մի շարք լուրջ մեղադրանքներ է առաջադրել թուրք քաղաքական գործիչներին: Ժամանակին «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարության կողմնակիցը մայիսից սկսել է իշխանություններին և բարձրաստիճան պաշտոնյաներին ու գործարարներին կործանարար մեղադրանքներ ներկայացնել: Տասնյակ միլիոնավոր թուրքեր միացել են նրա ալիքին:

Մեղադրանքները ներառում են կոռուպցիա, թմրանյութերի մաքսանենգություն, փողերի լվացում և զենքի ապօրինի վաճառք: Ամենալուրջերից են նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդուն ուղղված մեղադրանքները թմրանյութերի վաճառքի միջազգային սխեմայում ներգրավվելու մեջ:

Նշանավոր պաշտոնյաների շարքում, որոնք մինչ այժմ աշխատում են կառավարությունում և մեղադրվում են նաև կոռուպցիայի մեջ, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica