close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին

Աշխարհ

16 Հունիսի 2021, 12:03
 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին

«Ռադիո ՀԱՄԱՍ»-ը հաղորդում է, որ Իսրայելի ՌՕՈՒ ինքնաթիռները չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածում գտնվող ուսումնական ճամբարի վրա: Իսրայելական բանակը հաստատել է հարձակումները՝ նշելով, որ թիրախները «ճամբարներն ու զինյալների համար նախատեսված հանդիպումների վայրերն են» եղել, որտեղ «ահաբեկչական գործողություններ են իրականացվել»:

«Իսրայելի պաշտպանության ուժերը, Գազայի հատվածից շարունակվող ահաբեկչական գործողությունների ֆոնին, պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին, ներառյալ՝ ռազմական գործողությունների վերսկսմանը»,- իսրայելական բանակի հայտարարությունն է մեջբերում  The Times of Israel-ը:

Հրեական բանակը նաև հաստատել է, որ իր գործողությունները պատասխանն են Գազայի հատվածից պայթուցիկ օդապարիկներ արձակելուն: Մոտ 20 պայթյուն է գրանցվել անմարդաբնակ տարածքում:

ՀԱՄԱՍ-ը նախկինում սպառնացել էր գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան երեքշաբթի Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթին:

Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել օդապարիկներով հարձակումը և պետք է համարժեք պատասխան տա:

Իսրայելի ավիահարվածը Գազայի հատվածին առաջինն է 11-օրյա ռազմական գործողություններից հետո հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց՝ մայիսի 21-ից հետո: Մայիսի 10-ից 21-ը Գազայի հատվածից ավելի քան 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Իսրայելի պատասխան գործողությունների արդյունքում ավելի քան 250 պաղեստինցի, ներառյալ՝ կանայք և երեխաներ, սպանվեցին և գրեթե 2000 վիրավորվեցին: Իսրայելում 12 մարդ հրթիռային հարվածների զոհ է դարձել, մոտ 50-ը վիրավորվել են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica