close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդատվություն «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ներկայացվող հայտերի վերաբերյալ

Հասարակություն

16 Հունիսի 2021, 12:46
 Խորհրդատվություն «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ներկայացվող հայտերի վերաբերյալ

Եվրոպական hանձնաժողովը հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ միջոցառման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին:

Հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան բարձր որակի և մրցունակ ծրագրային հայտերի կազմման եղանակներին, հայտերի բովանդակության ու կառուցվածքի կարևորագույն սկզբունքներին, հայտերի գնահատման չափանիշներին և այլն:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը գրանցվել հղմամբ:

Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են ԱՅՍՏԵՂ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica