close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը դիմել է հունիսի 17 ին հանրահավաք անելու համար, բայց մտքափոխվել է․Արամ Վարդևանյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 21:33
 Փաշինյանը դիմել է հունիսի 17 ին հանրահավաք անելու համար, բայց մտքափոխվել է․Արամ Վարդևանյան

Հունիսի 18-ին, ժամը 19։00-ին «Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ նշեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Հունիսի 18-ի հանրային հավաքի վերաբերյալ դիմումը իմ կողմից ներկայացվել էր մայիսի 19-ին։ Հավաքների ազատության մասին օրենքը հետևյալ տրամաբանությունն ունի․ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է հրապարակը»,- ասաց Արամ վարդևանյանը՝ շարունակելով․

«Ես ունեի տեղեկություն, որ հունիսի 17-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել ներկայիս ժամանակավոր և հեռացող իշխանության ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով հունիսի 17-ը հավաք անելու համար բացառվել էր «Հայաստան» դաշինքի կողմից։

Պարզ պատճառով, որովհետւև բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի ատելության խոսք է գեներացվում իշխող ուժի կողմից և նույն վայրում հավաք անելն իրենից ենթադրելու էր մի շարք ռիսկեր։ Այդ պատճառով, մեզ մոտ որոշվեց հանրահավաքն անցկացնել հունիսի 18-ին։ Երևանի քաղաքապետարան պատշաճ կերպով մուտքագրվել էր։ Բայց մեզ նման մոտեցում չցուցաբերեց իշխանությունը։ Նրանք դիմեցին հունիսի 18-ին հավաք անցկացնելու համար և չնայած մենք ներկայացրել էինք մինչև 21։00-ն հավաք անելու իրազեկում, նրանք որոշել էին, որ 20։00-ին պետք է մերը ավարտվեր և սկսեր հաջորդ ուժինը»։ Արամ Վարդևանյանը շեշտեց, որ նման որոշում կայացվել էր այն պարագայում, որ ոստիկանությունը գրավոր ներկայացրել էր բոլոր ռիսկերը՝ եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժեր հանդիպեն նույն վայրում։ Այս հարցով Արամ Վարդևանյանը հրավիրում է մարդու իրավունքների պաշտպանի և դիտորդների ուշադրությունը։ Արամ Վարդևանյանը մտահոգիչ հայտնեց նաև, որ թեկնածուներից մեկը մուրճով հանրահավաք է անում, ատելության խոսք տարածում, իսկ նրա հավաքին մասնակցում են նաև երեխաներ։

Մանրամասն՝ տեսանյութում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica