close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյան գիտությունների ակադեմիայի անդամ

Հասարակություն

15 Հունիսի 2021, 13:16
 ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյան գիտությունների ակադեմիայի անդամ

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյան գիտությունների ակադեմիայի անդամ: Այս կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության հարցում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ իր հետազոտությունները, Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ակադեմիկոսների և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու անդամների հետ համագործակցությունը:

Ժերար Շառլի Տետեյանը ծնվել է 1942թ-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: 1984թ-ից ԵՊՀ պատվավոր դոկտոր է, 1966թ-ից՝ Մոնպելյեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ:  1990թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1991թ-ին՝ պրոֆեսորի: 2004թ-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1969թ-ից  Ժերար Տետեյանը Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն:

Ժերար Տետեյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես, հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը: Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980թ.): «Հայոց պատմություն» գրքի (1982թ., ֆրանսերեն) համահեղինակն է:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica