close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ

Արցախ

15 Հունիսի 2021, 12:21
 Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 7-ից  11-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 493 զանգ, իրականացրել՝ 82 հետզանգ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ զանգողների գերակշիռ մասը դիմել է սոցիալական բնույթի հարցերով։ Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica