close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ժողովուրդ». Իշխանությունը պարզել է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը

Քաղաքական

15 Հունիսի 2021, 09:40
 «Ժողովուրդ». Իշխանությունը պարզել է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երևանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար: Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ: Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երևանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում:

Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երևանում ևս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ:

Լավատեղյակ աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետև ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica