close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանապետը 1400 ծառայող է տրամադրել Փաշինյանին՝ Սյունիք այցի համար, որ ի՞նչ անի

Հասարակություն

14 Հունիսի 2021, 21:49
 Ոստիկանապետը 1400 ծառայող է տրամադրել Փաշինյանին՝ Սյունիք այցի համար, որ ի՞նչ անի

Past.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը 1400 ոստիկանի ուղեկցությամբ է որոշել վաղն այցելել Սյունիքի մարզ՝ նախընտրական քարոզարշավ անելու։  Համանման իրավիճակ է եղել նաև նախկինում կատարված մարզային այցելություններին, մասնավորապես՝ Լոռու և Արարատի մարզերում։

Ինքնին ոստիկանների կողմից անվտանգությունը, հասարակական կարգը պահպանելը նորմալ երևույթ է։ Հարցն այլ հարթության մեջ է՝ ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման կերպ չարաշահվում և ինչո՞ւ են ոստիկանական ծառայողներին նման պայմանների մեջ դնում։ Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, ինչո՞ւ են առանց այդ էլ նման գերծանրաբեռնված վարչական ռեսուրսներն օգտագործում մեկ անձի համար։ Հանրության շրջանում բնական հարց է առաջանում՝ ո՞րն է դրա նպատակահարմարությունը, և ինչո՞ւ է ոստիկանությունը նշյալը կատարում առհասարակ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica