close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ից հետո դրան մի քանի օրով ինձ տվեք. Սևադա Ղուկասյանի խնդրանքը Ռ. Քոչարյանին

Քաղաքական

13 Հունիսի 2021, 18:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ից հետո դրան մի քանի օրով ինձ տվեք. Սևադա Ղուկասյանի խնդրանքը Ռ. Քոչարյանին

Իջևանի ընտրողների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունեց նաև Սևադա Ղուկասյանը՝ հայտնի իջևանցին, որն էշով եկել էր ՀՀ ազգային ժողով, որպեսզի Նիկոլ Փաշինյանին, իբրև դավաճան, էշին թարս նստեցնի և քաղաքով ման տա՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Աստղ ես դառել, աստղ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ինձ հետ ավելի շատ են ուզում նկարվել, քան Ձեզ հետ»,-պատասխանեց Սևադա Ղուկասյանը։

Նա ասաց, որ հարց չունի տալու, «Հայաստան» դաշինքի ստեղծման օրը Քոչարյանը իր բոլոր հարցերի պատասխանը տվեց, ասաց՝ լավ է լինելու, ու ինքը հավատում է դրան։

«Ուղղակի մի խնդրանք ունեմ․ այս ամեն ինչը վերջանալուց հետո երբ մեր հաղթանակը դե յուրե գրանցվի, դրան մի քանի օրով ինձ տվեք, էլի, խոստանում եմ հետո անվնաս կհանձնեմ իրավապահ մարմիններին։ Ուղղակի մեր ազգային ավանդույթը մի հատ վերականգնենք ու էլի անվնաս հանձնեմ»,-ասաց նա։

Քոչարյանը հետաքրքրվեց, թե էշին հո չեն կալանավորել, ապա երբ լսեց, որ ոչ, շարունակեց Բերդի հոգևորականի խոսքով․ «Շաշը չի հմանչում, է՜, շաշի տերն ա հմանչում»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica