close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորընծա նիկոլիստ Գ. Արսենյանի միլիարդները՝ հայտարարագրով

Քաղաքական

12 Հունիսի 2021, 13:56
 Նորընծա նիկոլիստ Գ. Արսենյանի միլիարդները՝ հայտարարագրով

Հայրենավաճառ Փաշինյանի կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներից է հայտնի ապազգային գործիչ, հայրենիքը փողի և պաշտոնի դիմաց վաճառած գործարար Գուրգեն Արսենյանը, որի որդին, հիշեցնենք, պարբերաբար գրավում է հանրության ուշադրությունը՝ աղմկահարույց դեպքերի կիզակետում հայտնվելու բերմամբ:

Թե ինչպես են կառավարելու երկիրը սեփական որդիներին դաստիարակելու անընդունակ սույն անձինք՝ թող դատեն ընտրողները, իսկ մենք ներկայացնենք «քաղաքականությունից օլիգարխներին հեռու պահող» Նիկոլի ցուցակի այս ներկայացուցչի հայտարարագիրը: 

Արսենյանը հայտարարագրել է 18 միավոր շենք-շինություն և հողամաս, 4 ավտոմեքենա՝ 2014թ. արտադրության «Ռենջ Ռովեր L405», 2015թ. արտադրության «Մերսեդես Բենց  S63», 2018թ. արտադրության «Նիսան X-Trail 2,5 l» և 2019թ. արտադրության «Բենթլի Bentayga 4,0T»:  

8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաարժույթը գերազանցող գույքերի շարքում Արսենյանը հայտարարագրել է 2 ժամացույց` 51 մլն 300 հազար և 82 մլն դրամ արժողության, ոսկյա ձուլակտոր՝ 32.055.700 դրամ արժողության: Նա նաև թանկարժեք նկարների հավաքածու է հայտարարագրել՝ 19 նկար, որոնցից ամենաէժանը 10 մլն դրամ է, ամենաթանկը՝ 120 մլն դրամ:

Որպես եկամուտ՝ Արսենյանը հայտարարագրել է հետևալը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ում արժեթղթերից՝ 2.073.000 դոլար, նույն բանկի տոկոսներից՝ 270 հազար դոլար, «Յունիքորն գրուպ» ՍՊԸ` վարձավճարից 20,160,000 և նույն ՍՊԸ-ի շահաբաժնից՝ 3.620.000 ՀՀ դրամ: 

Դրամական միջոցներ բաժնում Արսենյանը հայտարարագրել է 26,520,000 դրամ11,702,131 դոլար և 140200 եվրո:  

«Արժեթուղթ և ներդրում» բաժնում Արսենյանը նշել է, որ 100% բաժնետոմսեր ունի «Արսօյլ» ՓԲԸ-ում, «Յունիքորն Ֆլորա» ՓԲԸ-ում, «Յունիքորն Փրինթ» ՓԲԸ-ում, «Յունիքորն քոնսթրաքշըն» ՓԲԸ-ում, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ում, ևս 100% փայ ունի «Յունիքորն Սերվիս» ՓԲԸ-ում, 13%՝  «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ու, և 51%` «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում:

Մանրամասները՝ լուսանկարներում.

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica