close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքամոլ Սուքիասյանի միլիարդները՝ հայտարարագրում

Քաղաքական

12 Հունիսի 2021, 13:12
 Թուրքամոլ Սուքիասյանի միլիարդները՝ հայտարարագրում

Փաշինյանի հայրենավաճառ իշխանության հենարանը դարձած Խաչատուր Սուքիասյանը, որը Փաշինյանի կուսակցությունից պատգամավորության թեկնածուն է, ջանադրաբար պայքարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամանալու, թուրք – ադրբեջանական նավթով ու ապրանքներով հայկական շուկան ողողելու, ՀՀ տնտեսությունը դրանով ոչնչացնելու, կուտակած հարստությունը բազմապատկելու և, այդպիսով, ՀՀ-ի ու Արցախի արժանապատիվ գոյության տապանաքարը դնելու համար: 

Օլիգարխներին քաղաքականությունից հեռու պահելու մասին հազարավոր հայտարարություններ արած հայրենավաճառ Փաշինյանն իր գահավիժող իշխանությունը փրկելու փորձերի մեջ ակտիվորեն ներքաշել է նաև «Գռզո» մականվամբ հայտնի օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին: 

Թուրքերի հետ բարեկամանալու և հարստությունը բազմապատկելու մոլուցքով տարված՝ Արցախը թշնամուն հանձնելու գործում առանցքային դերակատարում ունեցած Սուքիասյանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում՝ հողամասեր, շինություններ և այլն: Անշարժ և շարժական աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող գույքերի շարքում Սուքիասյանը հայտարարագրել է 22 նկար, 1 տնային հնաոճ ժամացույց, 5 հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք: 

Եկամուտների շարքում նա նշել է, որ շահաբաժին ունի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից և «Նարեկ» ՍՊԸ-ից` համապատասխանաբար, 57,338,580 և 24,500,000 դրամ, վարձակալությունից եկամուտ է ստանում Երևանի Տիգրան Մեծի և Նար-Դոսի փողոցներում գտնվող տարածքներից` համապատասխանաբար, 31,980,003 և 1,100,000 դրամ, աշխատավարձ՝ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ից` 12,459,500 դրամ և փոխառություն՝ Երևանի «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ից` 112,496,000 դրամ: 

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 4,851,752,469 դրամ, 185,000 եվրո և 2,005,651,51 դոլար:

«Արժեթուղթ և ներդրում» բաժնում նա նշել է, որ տարբեր չափերի բաժնետոմսեր ունի «Սիլ Ինշուրանս»-ում, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ-ում, Երևանի «Պոլիպլաստ» ՀՁ ԲԲԸ-ում, 12,02% հասարակ բաժնետոմս և 5,75% արտոնյալ բաժնետոմս՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում: Սուքիասյանը տարբեր չափերի բաժնեմասեր ունի «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում, «Ինլոբբի» ՍՊԸ-ում, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ում (100%) և «Առաջ» ՍՊԸ-ում: 

Մանրամասները՝ լուսապատկերներում 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica