close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կառուցողի կողքին ընդամենը մի ղժղժան ու քանդող տեսակ է. հունիսի 20-ին քշելու ենք այդ տեսակը. Ի. Սաղաթելյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 11:58
 Փաշինյանը կառուցողի կողքին ընդամենը մի ղժղժան ու քանդող տեսակ է. հունիսի 20-ին քշելու ենք այդ տեսակը. Ի. Սաղաթելյան

Յուրաքանչյուր գյուղ, քաղաք, մարզ մտնում ենք հպարտությամբ, բաց ճակատով եւ հաշվետվությամբ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որին մաս էր կազմում նաեւ Դաշնակցությունը, իրականացվել է հսկայական աշխատանք. Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ դաշինքը ամեն գյուղ ու քաղաք մտնելիս կարող է ներկայացնել հաշվետվություն, որովհետեւ կառավարման տարիներին իրականացվել է հսկայական աշխատանք:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, երբ որ եկել էր Սպիտակ, մի սպիտակցի գրառում էր արել. «Փաշինյանը Քոչարյանի կառուցած մայրուղով եկավ, կանգնեց Քոչարյանի կառուցած հրապարակում՝ Քոչարյանի կառուցած մշակույթի տան դիմաց, ու հարձակվեց Քոչարյանի վրա: Սա է իրականությունը, սա է նրա տեսակը: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ համեմատության մեջ ինքը խղճուկ է, կառուցողի, կայունության կողքին ինքը ընդամենը մի ղժղժան, քանդող ու ավերիչ տեսակ է: Հունիսի 20-ը այդ տեսակը մեր երկրից քշելու օրն է»,- Սպիտակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica