close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 10:32
 Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան

«Այսօր առավոտյան կապիտուլյանտը հերթական սուտն է ասել․ ասել է, որ իր կառավարման տարիներին ավելի շատ զենք են ձեռք բերել, քան նախորդ 20 տարիների ընթացքում` միասին վերցրած»,- «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակ քաղաքում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այդ մարդն աչքի է ընկել Սու-30-ների գնումով, որոնք պատերազմի ընթացքում հրթիռ չեն ունեցել։ Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա», - ասաց Սաղաթելյանը։

«Պետական ինստիտուտները և պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից։ Մեր երկիրը անտերության է մատնված․ արդեն 15 օր է՝ ՀՀ-ն արտաքին գործերի նախարար չունի, ԱԳ նախարարի տեղակալները նույնպես հրաժարական են տվել՝ պարզ պատճառաբանությամբ և բացատրությամբ։ Նրանք հստակ հայտարարում են, որ չեն ուզում այս դավաճանի գործողություններին մաս դառնալ։ Սա՛ է մեր երկրի վիճակը։ Երեք տարվա ընթացքում ԱԱԾ չորս պետ է փոխել։ Սա՛ է այս մարդու պետական կառավարումը», - նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Այո՛, մենք գալիս ենք հենց դա կանխելու։ Հայաստանին պետք է պատասխանատու իշխանություն։ Հայաստանին պետք է իշխանություն, որ տեր կանգնի իր սահմաններին, իր քաղաքացիներին։ Հայաստանում պետք է իշխանություն, որը կապահովի ներդրումներ, աշխատատեղեր, ընդ որում՝ արժանապատիվ աշխատավարձով։ Մենք դա ժամանակին արել ենք։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Եթե ուզում եք վերականգնել ձեր արժանապատվությունը, երկիրը բերել բնականոն զարգացման հուն, ուրեմն հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը», - եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica