close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 10:25
 Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք․ Ռոբերտ Քոչարյան

«Երկրում երեք կարևոր ուղղություններով՝ անվտանգային, տնտեսական և հասարակության բևեռացվածության, ճգնաժամերից գոնե մեկը բավարար է, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Սա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի համար»,-  հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս երեք բաղադրիչներն էլ արհեստածին են և ստեղծված են բոլոր ոլորտներում տարվող սխալ քաղաքականության արդյունքում։ Այս իշխանությունն իրեն ավելի լավ էր զգում քաոսային վիճակում՝ բաժանելով հասարակությանը սևերի ու սպիտակների՝ ատելություն սերմանելով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր նպատակները շատ պարզ են՝ վերականգնել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը, կանգնեցնել տնտեսության գահավիժումը, ապահովել տնտեսության թռիչքաձև աճ։ Մենք գալիս ենք հասարակությանը հանգիստ բերելու համար։ Այս վիճակում երկրի ղեկն ստանձնելը նշանակում է շատ մեծ բեռի տակ ընկնել։ Ես երկու անգամ եղել եմ նման իրավիճակում, և այս անգամ նույնպես պետք է պատվով դուրս գամ այս բեռի տակից»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով․ «Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք։ Բայց մի վատ բնավորություն ունենք՝ ուրիշներին էլ ենք աշխատեցնում։ Ձեզ հետ միասին երկիրն այս վիճակից պետք է հանենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica