close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

Հասարակություն

12 Հունիսի 2021, 09:12
 Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

Հունիսի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

 Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica