close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոզներն անդրադարձել է Նոբել Առուստամյանի շուրջ ծագած խնդրին և հիշել 1936 թ. ու նացիստներին

Աշխարհ

11 Հունիսի 2021, 11:59
 Պոզներն անդրադարձել է Նոբել Առուստամյանի շուրջ ծագած խնդրին և հիշել 1936 թ. ու նացիստներին

Լրագրող, հեռուստառադիոհաղորդավար և գրող Վլադիմիր Պոզները Sport24-ին տված հարցազրույցում անդրադարձել է Բաքվի մերժմանը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը հավատարմագրել սպորտային թղթակից և մեկնաբան Նոբել Առուստամյանին։

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Առուստամյանը չի կարող գնալ Եվրո-2020-ին, քանի որ լրագրողի՝  Արցախ կատարած այցերի պատճառով Բաքվում անցկացվող մրցաշարի կազմկոմիտեն արգելափակել է նրա թեկնածությունը: Երեկ էլ Մարիա Զախարովան հայտնեց, որ ՈՒԵՖԱ–ի հետ համատեղ հաջողվել է լուծել խնդիրը։

- Եվ վերջին հարցը՝ քաղաքականության մասին: Ադրբեջանը մերժեց մեկնաբան Նոբել Առուստամյանի՝ Եվրո-2020-ին հավատարմագրումը Արցախ այցելելու պատճառով: Իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով: Ինչպե՞ս եք վերաբերվում սպորտում նման բաներին, – հարցրել է Sport24-ը։

- Սա շատ վատ է: Սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Ցավոք, սպորտը և քաղաքականությունը շատ մոտ են, դրանք շփվում են: Ավելին՝ դա սկսվել է շատ վաղուց՝ դեռևս 1936 թվականի Օլիմպիական խաղերում, երբ առաջին անգամ ներդրվեց թիմային հաշիվը: Գերմանիան ընդհանուր հաշվով հաղթեց, և սա ապացույց էր այն բանի, որ գերմանական համակարգն ու Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը բոլոր մյուս համակարգերից ավելի լավն են: Եվ հետո ԽՍՀՄ-ն իր հաղթանակներով ապացուցեց, որ խորհրդային համակարգը լավագույնն է աշխարհում: Երբ ամերիկացիները հաղթեցին, նրանք խոսեցին իրենց համակարգի մասին: Քաղաքականության և սպորտի սերտ կապը ոչ մի կերպ չի նպաստում սպորտին և առաջացնում է նման բաներ: Դրանք պետք է լինեն ամբողջությամբ առանձին: Քաղաքականությունը քաղաքականություն է, իսկ սպորտը՝ սպորտ,– պատասխանել է Պոզները։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica