close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց վենդետաները ավարտվեցին նրանով, որ մենք կանգնած ենք այստեղ և իրենք մեզ համար գոյություն չունեն․ Տարոն Տոնոյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 21:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց վենդետաները ավարտվեցին նրանով, որ մենք կանգնած ենք այստեղ և իրենք մեզ համար գոյություն չունեն․ Տարոն Տոնոյան

Ձեր որոշումից է կախված Հայաստանի գոյության և չգոյության հարցը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը Աշտարակի ընտրողների հետ հանդիպմանը։

«Ի տարբերություն մեր ընդդիմախոսների, մենք ներկայանում ենք ձեզ մեր անցած ճանապարհով, մեր նկարագրով, մեր զոհողություններով․ մեր ընդդիմախոսները չունեն թվարկածս որևէ արժանիք։ Մենք հավատացինք նրանց ինչ-որ մի պահ, պետության ղեկը հանձնեցինք բախտախնդիրներին, ում ժողովուրդը 70 տոկոս քվե տվեց, բայց 3 տարիների ընթացքում նրանք այդ վստահության քվեն մսխեցին վհուկների որսի վրա, վենդետաների վրա ուղղեցին իրենց ջանքերը, որովհետև նրանք այլ բան չեն կարող անել ժողովրդին զբաղեցնելու համար։ Տեսանք՝ իրենց վենդետաները ինչով ավարտվեցին․ ահավասիկ, մենք կանգնած ենք այստեղ, մենք պայքարում ենք և իրենք մեզ համար գոյություն չունեն»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա հստակեցրեց, որ ոչ թե իշխանություններին սատարողները իրենց համար գոյություն չունեն՝ նրանք իրենց քույրերն ու եղբայրներն են, նրանք ՀՀ-ին, բանակին զինվորներ տվող մարդիկ են, իրենք նրանց հարգում և սիրում են, ուղղակի ժամանակավոր նրանք մոլորության մեջ են։

Կառավարման այսպիսի համակարգով, վենդետաներով առաջնորդվող ապիկարների իշխանությունը բերեց, հանգեցրեց պատերազմի՝ ասաց Տարոն Տոնոյանը։ Նա միայն մեկ օրինակ բերեց՝ ի՞նչ է նշանակում պատերազմի ընթացքում նրա տիկինը գնա, գեներալների գլխին «կանտրոլ» նստի բունկերում․ այդտեղից սկսեցին մեր ձախորդությունները։

«Եվ այսօր ինքը Օձունում բարբաջում էր, թե Շուշին ովքեր են հանձնել․․․ քանի կար՝ ասում էր «թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը ես չեմ», իսկ այսօր Օձունում հայտարարեց, որ նույնիսկ պատասխանատուն ինքը չէ։ Այսպես՝ պատասխանատվությունից խուսափելով, նա չի կարող մեր երկիրը հանել այս խորը ճգնաժամից, այն անդունդից, որի մեջ հայտվել ենք մենք»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica