close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղիղ 3 տարի հետեւողականորեն խարխլում են այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 20:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղիղ 3 տարի հետեւողականորեն խարխլում են այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան

Մենք գնում ենք ընտրությունների՝ պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Ցավոք, դա այդպես է։ Երբ հետադարձ հայացքով նայում ենք, այդ պարտությունը մեզ հետեւողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում։ Սա՝ տարբերություն 1, որովհետեւ նախորդ բոլոր ընտրություններում, ունենալով բազմաթիվ թերություններ՝ ժողովրդի մի մասը գոհ էր, մի զգալի մասը դժգոհ էր, բայց, այնուամենայնիվ, մենք ընտրույթւոննրին մասնակցում էինք որպես հաղթած ժողովուրդ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք խոսում ենք ազգային արժեքների պահպանության մասին։ Ես չեմ հիշում նման որեւէ քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկը ազգային արժեքների պահպանությունն է,-Աշտարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ ուղիղ 3 տարի հետեւողականորեն անում են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում։

«Խարխլում են այն, ինչի համար մենք հայ ենք կոչվում։ Այս գործոնները իրար հանդիպեցին, եւ ունեցանք այս արհավիրքը։ Հիմա դա ծրագրված էր, թե ոչ։ Ես էլ եմ կարծում, որ ծրագրված էր, որովհետեւ մենք պարտություն կարող էինք կրել, եթե հետեւողականորեն քայքայում էին մեր արժեհամակարգը, մեր բանակը, որը մեր երաշխավորն էր։ Ո՞վ է այդ ամեն ինչը մեր գլխին բերել։ Հետեւաբար մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որը հետեւողականորեն բերել, այս վիճակին է հասցրել սեփական ժողովրդին։ Եւ դա պետք է անեք դուք՝ 10 օր հետո»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքն այն թիմն է, որն ունի կամք, վճռականություն։ Առանց նման որակների, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկրի ղեկին նստելը հանցագործություն է։ Չենք կարող երկիրը եւս մեկ անգամ դարձնել տրենաժոր, տալ խամ, անփորձ մարդկանց ձեռքը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica