close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը «կույր աղիք» կարծելով՝ Հայաստանը դարձրին տարածաշրջանային «կույր աղիք»․ Ասպրամ Կրպեյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 20:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը «կույր աղիք» կարծելով՝ Հայաստանը դարձրին տարածաշրջանային «կույր աղիք»․ Ասպրամ Կրպեյան

Հային հայի թշնամի դարձնելով՝ գործող իշխանությունները փորձում են ճանկռելով փրկել իրենց անփառունակ իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը Աշտարակի ընտրողների հետ հանդիպմանը։

«Հայրենազրկության հասցրած, ողբերգություն, մահ և տառապանք սփռած կառավարությունը պետք է հեռանա։ Որքան էլ փորձում ենք գտնել տարբեր երանգներ մեր կյանքում, բայց կարծես թե կանգ ենք առել նոյեմբերի 9-ի նսեմացուցիչ իրականությունում, երբ համայն հայությունը սարսափելի ցնցում ապրեց՝ լսելով կապիտուլյացիոն դավաճանագրի ստորագրման լուրը»,-ասաց նա։

Ասպրամ Կրպեյանը նկատեց, որ Արցախյան ազատամարտում մեր հաղթանակներով և Արցախի ազատագրմամբ դրվեց մեր պետականության հիմքը։ Նրա հայրը՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, նրա բոլոր զինակից ընկերները իրենց սրբազան զոհողությամբ մեր ժողովրդի հավաքական մաքառումի, կորուստների, նվիրումի շնորհիվ ազատագրեցին մեր հայրենիք Արցախը իր գրեթե բոլոր շրջաններով, որը Խորհրդային տարիներին մաս-մաս նվիրվել էր թշնամուն։

«Սրբազան զոհողությամբ մեզ ժառանգված սրբազան հայրենիքը սկուտեղի վրա տասնյակ հազարավոր նոր զոհերի գնով նվիրվեց թշնամուն։ Չգիտակցեցին, որ առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չկա Արցախ։ Նրանք, ովքեր չհասկացան այս պարզ ճշմարտությունը՝ Արցախը «կույր աղիք» կարծելով Հայաստանը դարձրին տարածաշրջանային «կույր աղիք»։ Եվ այսօր վտանգված են Տավուշը, Սյունիքը և Գեղարքունիքը»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

Նա նկատեց, որ այս ամենը արած իշխանությունը հիմա պնդում է, որ ապագա կա․ «Այո՛, ապագա կա, բայց այդ ապագան չի կարող լինել ազգային ինքնության ողնաշարը կոտրած, մեր ինքնությունը մեզնից խլել փորձող՝ պարտված իշխանությունների հետ, քանի որ Արցախը քաղաքականություն չէ, Արցախը մեր ինքնությունն է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica