close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից, մեր երկիրն անտերության է մատնված․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 20:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից, մեր երկիրն անտերության է մատնված․ Ի․ Սաղաթելյան

Այս ընտրությունները մեր ժողովրդի համար պետություն ունենալու կամ չունենալու ընտրություններ են։ Դա չափազանցություն չէ, իրականությունն է։ Մենք այս ընտրություններին պետք է մոտենանք այս տրամաբանությամբ, այս վճռականությամբ, այս մոտեցմամբ։ Այո, հունիսի 20-ին պետք է ազատվենք այս չարիքի իշխանությունից։ Այս դավաճանների խմբակը այս օրերին, ընկած մարզերն ու գյուղերը, փորձում է մեր հասարակությանը համոզել, քվե խնդրել, որպեսզի կրկին վերարտադրվի։ Օրվա մեջ էնքան սուտ են ասում, որ եթե մենք որեւէ բան չասենք, մենակ դրանց ստերի հերքումով զբաղվենք, ժամանակը չի բավարարի,-աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով՝ Փաշինյանն այսօր հերթական սուտն է տարածել՝ իբր իր կառավարման տարիներին ավելի շատ զենք են առել, քան նախորդ 20 տարվա ընթացքում։

«Դուք պատկերացրեք ստերի չափը եւ կեղծիքի մեծությունը։ Այդ կապիտուլյանտը աչքի է ընկել ՍՈՒ-30-ների գնումով, որը պատերազմի ընթացքում հրթիռ չի ունեցել։ Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա։ Պետական ինստիտուտները քանդած, պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից։ Մեր երկիրը անտերության է մատնված։ Արդեն 15 օր է՝ ՀՀ-ն արտգործնախարար չունի։ Արտգործնախարարի տեղակալները եւս հրաժարական են տվել՝ պարզ պատճառաբանությամբ եւ բացատրությամբ՝ հստակ հայտարարում են՝ չեն ուզում մաս դառնալ այս դավաճանի գործողություններին։ Սա է մեր երկրի վիճակը։ 3 տարվա ընթացքում 4 ԱԱԾ պետ է փոխել։ Սա է էս մարդու պետական կառավարումը։ Մեր երկրում անտերություն է, այո, մենք գալիս ենք՝ դա կանխելու։ Հայաստանին պետք է պատասխանատու իշխանություն, որ տեր կանգնի իր սահմաններին, քաղաքացիներին։ Հայաստանին պետք է իշխանություն, որը կապահովի ներդրումներ, աշխատատեղեր՝ արժանապատիվ աշխատավարձով։ Մենք դա արել ենք։ Հենց այս մարզում 1998-2008 թվերին իրականացվել է հսկայական աշխատանք։ Եթե ուզում եք վերակագնենք արժանապատվությունը, երկիրը բերենք զարգացման փուլ, ուրեմն՝ հունիսի 20-ին, համար 24»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

 
Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica