close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ը պետք է լինի մեր վերածնության եւ ազգային պետականության վերակերտման օրը․ Աշոտ Սիմոնյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 19:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ը պետք է լինի մեր վերածնության եւ ազգային պետականության վերակերտման օրը․ Աշոտ Սիմոնյան

Պահն օրհասական է։ Ճակատագրական օրեր ենք ապրում եւ հասել ենք մի կետի, որ այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Հունիսի 20-ի ընտրությւոնը մեր վճռական խոսքը պիտի լինի հանուն մեր լինելիության, մեր երեխաների ապագայի։ Մենք՝ «Հայաստան» դաշինքը, գալիս ենք վերահաստատելու սեփական երկրում ապրելու եւ պետականություն ունենալու մեր անկոտրում կամքն ու վճռականությունը։ Մեր պետականաշեն, ազգային եւ անգամ ծանր թվացող մեր ծրագիրը կյանքի կոչելու համար մենք անհրաժեշտություն ունենք յուրաքանչյուրիդ՝ մեկտեղել ուժերը՝ անվտանգ եւ հզոր պետություն կառուցելու գործում,-Աշտարակում հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պետք է հավասարակշռված, ազգային մտածողություն ունեցող ուժեղ առաջնորդ, այլ ոչ թե թշնամու առաջ ծնկած, գլուխը կախ, սեփական ժողովրդի վրա հոխորտացող, թշնամու դեմ ծնկի եկած ղեկավար։

«Մեր ազգային, բարոյական դիմագիծը խեղաթյուրում են։ Հայն իր ազգի թշնամին չէ, ընկերն է։ Եղել է միշտ՝ իր ազգակցի, հարեւանի, բարեկամի համար ուրախացող, նրա ցավով ապրող։ Իսկ այսօր մեր ժողովրդի մեջ պարտադրվում է մի կերպար, րնի իրենը չէ։ Մի՞թե իսկական հայ մարդը կարող է ցնծալ եւ աղաղակել՝ մեկ կամ երկու ամսով գերիներին ավելի պահելու լուրը լսելուց։ Մ՞թե կարող է իսկական հայ մարդը հայհոյանքի ու թշնամանքի խոսքեր լսելիս աղաղակել։ Մի՞թե իսկական հայ մարդը կարող է գառ մորթել մի մարդու առաջ, ով մի ամբողջ մատաղ սերունդ թուրքի առաջ 18-20 տարեկան ոսկի տղաների նահատակել»,-իր ելույթում ասաց Աշոտ Սիմոնյանը։  

Նա նշեց, որ երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, վտանգված է պետականությունը, մեր լինելիությունը, ինքնությունը։

«Այսօր մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր վաղվա օրը։ Թշնամին ամեն օր անարգել մտնում է մեր սահմանները՝ երկրի սուվերեն տարածք, իսկ մեր տարածքից անօրինաբար գերեվարում են մեր տղաներին։ Իսկ Հայաստանի ներկայիս ապիկար իշխանությունները կա՛մ չտեսնելու են տալիս այդ ամենը, կա՛մ էլ անկարողությունից գլուխները ջայլամի պես հողի մեջ են մտցրել։ Մենք ՝«Հայաստան» դաշինքի անդամներս, գալիս ենք կանխելու սա։ Գալիս ենք վերացնելու այդ արհեստական անջրպետն ու պատնեշները, որ դրվեցին մեր ժողովրդի մեջ։ Գալիս ենք վերացնելու այդ թշնամանքը, ցավը, որն ամեն օր ավելի է խորանում մեր հասարակության տարբեր շերտերում։ «Հայաստան» դաշինքը գալիս է վերահաստատելու, վերակերտելու նոր, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կլինի իր կարծիքի տերը։ Հայաստան, որտեղ դպրոցներում չեն լինի արմատախիլ արած ազգային ու պետական մտածողություն ունեցող կրթության արմատները։ Հայաստան, որտեղ հայ զինվորին ու հրամանատարին ամեն օր չեն նվաստացվի սեփական իշխանությունն ու թուրքը։ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի արժանապատիվ։ Հայաստան, որը կունենա ազգային կրթություն եւ մշակույթ, զարգացող գիտություն, ծաղկող գյուղատնտեսություն, հուսալի առողջապահություն, հզոր բանակ եւ գիտակից հասարակություն։ Հունիսի 20-ը պետք է լինի մեր վերածնության եւ ազգային պետականության վերակերտման օրը։ Ուրեմն ամուր կանգնենք մեր հողի վրա, փակենք ամոթի, խայտառակության տագնապալի էջը, շարժվենք առաջ՝ միասին կերտելու անվտանգ, ապահով եւ հզոր Հայաստան»,-ասաց ՀՅԴ հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica