close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամին Գեղարքունիքի մարզում մոտ 30 րոպե կրակոցներ է արձակել

Հասարակություն

10 Հունիսի 2021, 18:59
 Թշնամին Գեղարքունիքի մարզում մոտ 30 րոպե կրակոցներ է արձակել

Ադրբեջանցի զինծառայողները մոտ 30 րոպե դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել, որը գյուղում չի լսվել: Այս մասին հայտնում է Կութի  գյուղապետ Սիմա Չիտչյանը:

«Գյուղում կրակոցներ չեն լսվել, ինձ Սոթքից են հայտնել, որ մոտ 30 րոպե դիրքային հատվածում կրակոցներ են հնչել: Այս պահին ամեն ինչ հանգիստ է»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնացել։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին Կութ գյուղի հովվի մոտից թշնամին գողացել էր գյուղի բնակիչներին պատկանող մոտ 80 կով, նա նաև կրակել էր հովիի ձիուն, որի արդյունքում հովիվը ձիուց ընկել էր։ Մինչև այժմ թշնամին դեռ կովերին չի վերադարձրել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica