close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի որդու՝ գերիների դիմաց Բաքու մեկնելու պատրաստակամության մասին

Քաղաքական

10 Հունիսի 2021, 15:15
 Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի որդու՝ գերիների դիմաց Բաքու մեկնելու պատրաստակամության մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն, որպես պատանդ, ուղարկել Բաքու։

«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից․ էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար»,- լրագրողներին ասաց ՀՀ առաջին նախագահը։

Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։

 «Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica