close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որևէ երկրի դեսպանատուն մարդու իրավունքների մասսայական խախտումներին չի արձագանքում․ Արամ Վարդևանյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 13:55
 Որևէ երկրի դեսպանատուն մարդու իրավունքների մասսայական խախտումներին չի արձագանքում․ Արամ Վարդևանյան

«Եթե մենք ապրեինք մի քանի տարի առաջվա Հայաստանում՝ 2016-17 թվականներին, ականատես կլինեինք ԱՄՆ, Եվրամիության դեսպանատների շատ կտրուկ հայտարարություններին։ Բայց տեսնում ենք՝ որևէ երկրի դեսպանատուն մարդու իրավունքների մասսայական խախտումներին չի արձագանքում, վարչապետի կոչով ու մասնակցությամբ դատարաններ են շրջափակում, ու ոչ մի խոսք։ Պետք է լինեն կոնկրետ հայտարարություններ, որոնք զսպող ազդակներ կլինեն։ Վերջին երեք տարիների փորձը ցույց տվեց, որ ունենք բոլորովին այլ իրավիճակ»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի ԺՊ-ի՝ «վենդետա լինելու է», «թաթիկները կկտրենք» և այլ արտահայտությունները արդյո՞ք նրա քարոզարշավը կասեցնելու հիմք չէ։

Արամ Վարդևանյանը հիշեցրեց՝ նախագահ Քոչարյանը, ուղերձով դիմելով իր համակիրներին, նշում էր, որ ատելության խոսքն անընդունելի է, և պետք է դաշինքը հանրությանը ներկայացնենք բոլորովին այլ ձևով։ «Դա ծայրահեղ հակառակ իրականությունն է այն ամենի, ինչը շարունակում ենք տեսնել»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica