close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախ

10 Հունիսի 2021, 13:22
 Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։

Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

Նախագահի խոսքով՝ այս փուլում խնդիրներն ու անելիքները շատ են, և Կարեն Շահրամանյանը կշարունակի իրականացնել իր լիազորությունները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica