close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է Փաշինյանը դավաճանել հայրենիքը․ Դաշնակցական երիտասարդները բազմաթիվ փաստեր են ներկայացրել

Հասարակություն

10 Հունիսի 2021, 12:10
 Ինչպե՞ս է Փաշինյանը դավաճանել հայրենիքը․ Դաշնակցական երիտասարդները բազմաթիվ փաստեր են ներկայացրել

Երբ անձը զբաղվում է խոհարարությամբ, մենք նրան արդարացիորեն խոհարար ենք կոչում կամ երբ մարդը զբաղվում է հանցագործություններով, մենք նրան արդարացիորեն հանցագործ ենք կոչում։ Եթե վերլուծում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր ոչնչությունների՝ նախընթաց 3 տարիների գործողությունները, տրամաբանորեն ստացվում է, որ այս մարդիկ ե՛ւ ապիկար են, ե՛ւ դավաճան են։ Հիմա վեր հանենք այդ կետերը․ օրինակ՝ նախքան պատերազմը՝ նա ոչնչացրել է հարաբերությունները բոլոր դաշնակից երկրների հետ, բանակցություններում իրեն դրսեւորել է որպես անվստահելի գործընկեր, ինչի հետեւանքով պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանը մնացել է միայնակ եւ զրկվել միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից,-Փաշինյանի՝ դավաճանական փաստերը կառավարության շենքի դիմաց ներկայացնելիս, ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի դավաճանությունները այնքան շատ են, որ դժվար է որեւէ մեկը կամ մի քանիսն առանձնացնել․ դրանցից է, օրինակ, ՀԱՊԿ-ի եւ Խաչատուրովի պատմությունը կամ Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը։

«Բանակում իրական բարեփոխումների, անհրաժեշտ զենք-զինամթերք գնելու, դիրքերը կահավորելու փոխարեն նա նախընտրել է ոչ անհրաժեշտ եւ կոսմետիկ փոփոխությունները, որոնք կարելի կլիներ օգտագործել որպես էժան քաղաքական գովազդ։ Զրահաբաճկոններ եւ սաղավարտներ գնելու փոխարեն բանակին մատակարարվել է ելակ՝ այն դեպքում, երբ սննդի խնդիր բանակում արդեն վաղուց չկար։ Փոխանակ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության զենքերի, որոնք նախատեսված էին գնվել, ներկա իշխանությունը գնել է ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, ինչը հնարավոր չի եղել օգտագործել ամբողջ պատերազմի ընթացքում։ Այս ինքնաթիռներն օգտագործվել են միայն լուսանկարների եւ սելֆիների համար»,-ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

Նա նշեց, որ փաստեր կան՝ այս օդանավերը միայն վերոնշյալ նպատակներով են ձեռք բերվել։ Իսկ ելակի պատմությունը, նրա խոսքով, շատերին է հայտնի, երբ կորոնավիրուսի պատճառով փակվել էին ճանապարհները, եւ Աննա Հակոբյանի ընկերուհու ելակի արտադրամասերի ապրանքը չէր մթերվում, ու այն փորձեցին իրացնել բանակում, մսխել պետական միջոցները՝ որպես էժանագին քաղաքական գովազդ։

«Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից հայտարարել է ռազմական դրություն, որը օգտագործել է միայն ընդդիմադիրներին լռեցնելու համար։  Չի կազմակերպվել զորահավաք եւ զորքերի համալրում։ Չի իրականացրել ռազմական դրությունից բխող մյուս միջոցառումները։ Փոխանակ զորահավաքի պատշաճ կազմակերպմանը եւ կանոնավոր բանակի կառուցվածքի պահպանմանը՝ երկրի ղեկավարը կոչ է արել ջոկատներ կազմել, անկազմակերպ, առանց անվտանգության մասին հոգալու, առանց կամավորների՝ ճակատ մեկնելը եւ այնտեղ մնալը կազմակերպելու, փաստացի ստույգ մահվան են ուղարկվել հազարավոր հայորդիներ»,-ասաց Տարոն Ղազարյանը։  

Նա հայտնեց, որ Փաշինյանը խուսափել է պատերազմի ընթացքում թշնամուն կորուստներ պատճառելուց, չի օգտագործել հայկական բանակի զինանոցը։ Չնայած թշնամու առաջխաղացմանը՝ երաշխավորել է թշնամի պետության տարածքում գտնվող ենթակառուցվածքների անվտանգությունը։ Պաշտպանել է ոչ թե հայկական, այլ՝ թշնամական շահերը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica