close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այցելել եմ Լեռնային Ղարաբաղ ու հպարտ եմ դրանով. Նոբել Առուստամյանն անդրադարձել է իր շուրջ ստեղծված իրավիճակին

Աշխարհ

10 Հունիսի 2021, 14:35
 Այցելել եմ Լեռնային Ղարաբաղ ու հպարտ եմ դրանով. Նոբել Առուստամյանն անդրադարձել է իր շուրջ ստեղծված իրավիճակին

«Սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Գերազանց։ Շնորհակալություն ՈւԵՖԱ-ին: Մենք շարունակում ենք աշխատել»,- գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում:

Նա երեկ հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ–ն ՈՒԵՖԱ–ի հետ փորձում է լուծել Առուստամյանի շուրջ ստեղծված խնդիրը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի կազմկոմիտեն չէր հավատարմագրել Առուստամյանին։ Եթե ֆուտբոլային մրցաշարն ընդունող երկրներից մեկը (այս տարի դրանց թիվը 12-ն է, որոնցից մեկն էլ Բաքուն է) չի հավատարմագրում լրագրողի, ապա դա անդրադառնում է նաև այլ երկրներում նրա մասնակցության վրա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ պատճառը Առուստամյանի՝ Արցախ կատարած այցերն են, քանի որ նա «չի ստացել Ադրբեջանի թույլտվությունը և չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

«Ես Լեռնային Ղարաբաղում եղել եմ: Պապս Լեռնային Ղարաբաղից է։ Ես գնացել եմ այնտեղ, մի քանի անգամ եղել եմ, նույնիսկ ֆուտբոլի մրցաշար եմ անցկացրել երեխաների համար․ ինչ-որ երեխայի մանկությունում կարևոր իրադարձություն: Հպարտ եմ, որ դա արել եմ, ուրախ եմ»,- ասել է Առուստամյանը՝ անդրադառնալովստեղծված իրավիճակին։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica