close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում և ԱՄՆ–ում բնակվող հայերը կոչ են անում իրենց հայաստանյան բարեկամներին՝ չքվեարկել Փաշինյանի օգտին, բայց անպայման մասնակցել ընտրություններին

Քաղաքական

9 Հունիսի 2021, 12:40
 ՌԴ-ում և ԱՄՆ–ում բնակվող հայերը կոչ են անում իրենց հայաստանյան բարեկամներին՝ չքվեարկել Փաշինյանի օգտին, բայց անպայման մասնակցել ընտրություններին

ԱՄՆ-ում և Ռուսաստանում սփյուռքահայերի շրջանում «Արթնացե՛ք Հայաստան» արշավը շարունակվում է: Նրանք, ովքեր չեն կարող հունիսի 20-ին գալ Հայաստան և անձամբ մասնակցել ընտրություններին, կապվում են Հայաստանում գտնվող հարազատների ու ընկերների հետ և հորդորում նրանց՝ չքվեարկել ոչ կոմպետենտ, փողոցային դեմագոգ-դավաճանների օգտին, որոնք հայ ժողովրդին հասցրել են վերջին 100 տարվա ամենավատ աղետին։  Ակցիայի մասնակիցները կոչ են անում իրենց սիրելիներին՝ չքվեարկել կապիտուլյանտների օգտին, չտրվել նրանց դեմագոգիային, թշնամու քարոզչությանը, անվերջ արդարացումներին, թե աղետալի պարտության մեջ «նախկիններն» են մեղավոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արթուր Խաչիկյանը։

«Քվեարկելով «թուրքական քայլի» օգտին՝ մենք Հայաստանը մղելու ենք դեպի պետականության կորուստ և մեր ժողովրդի վերջնական կործանում: Ընկերնե՛ր, ուր էլ որ ապրեք, միացե՛ք մեր նախաձեռնությանը, անտարբեր մի՛ եղեք: Եթե մենք թույլ տանք վերջնականապես պոկել Հայաստանը Ռուսաստանից և հանձնել թուրք-ադրբեջանական դաշինքին, ապա վաղը դուք կփնտրեք ամուսնու և որդիների դիակներ: Թույլ մի՛ տվեք ոչնչացնել մեր ժողովրդին և մեր պետությունը, որի մասին մեր նախնիները երազել են հազարամյակներով: Խոսե՛ք ձեր սիրելիների հետ, համոզե՛ք նրանց՝ ճիշտ ընտրություն կատարել, պասիվ մի՛ եղեք, մի՛ լսեք թշնամու քարոզչությունը: Համոզեք նրանց գալ ընտրատեղամասեր և քվեարկել երկու ընդդիմադիր ուժերից մեկի օգտին, որոնք իսկապես կարող են հաղթել դավաճաններին և կապիտուլյանտներին: Եթե նրանք տանը մնան կամ քվեարկեն երրորդ ուժի համար, որը հաղթելու շանս չունի, ապա նրանց ձայնը կկորչի, ու դավաճան Փաշինյանը կհաղթի: Պաշտպանե՛ք մեր ժողովրդին և մեր պետությունը. Վաղը կարող է ուշ լինել»,– գրում է օգտատերը։

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica