close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Առողջապահություն

8 Հունիսի 2021, 11:21
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4463 է: 

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել: Հունիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1091 է: Մահվան ընդհանուր  դեպքերի թիվը հասել է 5554-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 105 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 609, փաստացի բուժվողներինը՝ 3122 (մեկ օրում նվազել է 32-ով): Մեկ օրում արվել է 3067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 108 066 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica