close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել մասնակցել կառավարության նիստին. Mediaport

Հասարակություն

3 Հունիսի 2021, 11:40
 ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել մասնակցել կառավարության նիստին. Mediaport

Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Mediaport-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները: 

Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:

Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու  խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը»,- գրում է Mediaport-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica